Ջավախեցիները նոր առաջնորդական փոխանորդ ունեն

Ջավախեցիները նոր առաջնորդական փոխանորդ ունեն: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ապրիլի 5-ին Ախալքալաքի շրջանային վարչությանը, հոգեւորականներին ու մտավորականներին է ներկայացրել Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանին:

Նա երկար տարիներ ղեկավարել է Արգենտինայի մայրաքաղաքի՝ Բուենոս Այրեսի հայկական եկեղեցին:

Տեր Մաղաքիայի ընդունելության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու առաջնորդարանում: Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշել է, որ փոխանորդին ամբողջական ինքնակառավարման իրավունք է տրված, եւ նրա հետ մեծ հույսեր են կապում, որ լավ եւ առաքինի ծառայություն է մատուցելու տեղացիներին:

Տեր Մաղաքիան էլ նշել է, որ իր համար մեծ պատիվ է այդ ծառայությունը ստանձնելը:

Scroll Up