Մայրության և գեղեցկության տոնն ավստրահայ համայնքում

Ավստրիայի Տիրոլ նահանգի հայկական համայնքի Գարեգին Նժդեհի անվան դպրոցում ապրիլի 7-ին տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Վաղ առավոտից դպրոցում տիրել է ուրախ մթնոլորտ. երեխաներն իրենց ձեռքով պատրաստած հայատառ բացիկներով զարդարել են դասարանը, իսկ ծնողներն անհամբեր սպասել են անակնկալ հանդեսին:

Դպրոցի սաներն իրենց հրաշալի կատարումները նվիրել են մայրերին և քույրերին: Երեխաներն ուրախ երգերով, հուզիչ արտասանություններով մի պահ ներկաներին տեղափոխել են  մանկություն:

Ինչպես «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Թամարա Բաղդասարյանը, աննկարագրելի զգացում է, երբ օտարության մեջ լսում ես հայ մանուկների շուրթերից հնչող անմեղ ու անկեղծ շնորհավորանքները: Ուրախությունդ և հուզմունքդ կրկնապատկվում է՝ շնորհավորանքները լսելով Մայրենիով:

Միջոցառման ավարտին երեխաները ծաղիկներ են նվիրել միջոցառմանը ներկա մայրերին, տատիկներին  և քույրերին:

Scroll Up