ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Երուսաղեմում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մարտի 21-ին այցելել է Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Դիվանապետ Հոգեշնորհ Տեր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը, Հայ Եկեղեցուն պատկանող Աստվածամոր ուշաթափման սրբավայրում Մայք Պոմպեոն մոմ է վառել, որից հետո Ս. Հարության տեսուչ Հոգշ. Տ. Սամվել Ծայրագույն Վրդ. Աղոյանը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկյանի և Սրբոց Հակոբյանց Միաբանության անունից բարի գալուստ է մաղթել նրան և անդրադարձել Սուրբ Երկրում հայկական ներկայության մասին:

Հայր Սուրբն իր ամփոփիչ խոսքում ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Մայք Պոմպեոյի ջանքերը հաջողությամբ պսակվեն և Սուրբ Երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետևորդներն ապրեն խաղաղ, բարգավաճ միջավայրում:

Scroll Up