ԱՄՆ պետքարտուղարն այցելելու է Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Ինչպես տեղեկանում ենք Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Դիվանապետ Հոգեշնորհ Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից, մարտի 21-ին պետքարտուղար  Մայք Պոմպեոն  այցելելու է  Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին:

Հիշեցնենք, որ Իսրայելի Երուսաղեմ քաղաքում Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գագաթնաժողով, որին մասնակցել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն,  Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Scroll Up