Կովսականում տեղի կունենա Գևորգ Հաճյանի համերգը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և Քաշաթաղի շրջվարչակազմի հետ համագործակցությամբ մարտի 22-ին Կովսական համայնքում կկայանա լիբանանահայ հայրենադարձ երգիչ, Կոմիտասի երգերի մեկնաբան Գևորգ Հաճյանի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին:

«Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում  ասել  է Համազգային հայ կրթական  և մշակութային միության Արցախի   գրասենյակի  պատասխանատու Հերմինե Ավագյանը՝  նշելով, որ  համերգին  կհնչեն կոմիտասյան սիրված երգեր, ինչպես նաև ազգային-հայրենասիրական մի շարք կատարումներ:

Նրա  խոսքով՝  ծրագիրը  նպատակ ունի Արցախի սահմանամերձ բնակավայրերում ապրող հանրությանը հաղորդակից դարձնել  հայկական ազգային մշակութային բարձր արժեքներին։

Նա նաև տեղեկացրել է, որ Գևորգ Հաճյանը յոթ օրյա ծրագիր կիրականացնի Կովսականում. այդ օրերի ընթացքում երգիչը տեղի երիտասարդներին ու դպրոցականներին կուսուցանի  նաև կոմիտասյան երգեր:

Նշենք, որ  համերգի մուտքն ազատ է։

Scroll Up