Ռուսաստանի Վոլոգդայի մարզում հայկական խաչքար կտեղադրվի

Ապրիլի սկզբին ՌԴ Վոլոգդայի մարզի Շեկսնի քաղաքատիպ ավանի Կազանյան տիրամայր եկեղեցում կտեղադրվի խաչքար-հուշարձան՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով մարզային «Звезда» թերթին, հայտնում է, որ խաքարը պատրաստվել է Հայաստանում, նախաձեռնողներից են Հարություն և Յուրա Ադամյան եղբայրները:

Հավելենք նաև, որ Կազանյան եկեղեցու վերածնման նախաձեռնողներից մեկը շրջանում հայտնի հայ գործարարներ Հարություն և Յուրա Ադամյան եղբայրներն են: Եկեղեցու կառուցման ծախսերի մի մասը եղբայրներն են հոգացել:

Scroll Up