Հայ մանկաբարձ-գինեկոլոգն աննախադեպ վիրահատություն է կատարել Մոսկվայում

Մարտի 6-ին առաջին անգամ Ռուսաստանում՝ Վ. Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային գիտահետազոտական կենտրոնում, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Լեյլա Ադամյանը 36-ամյա կնոջ վերարտադրողական կարողության վերականգնման եզակի վիրահատություն է իրականացրել: Հիվանդի մոտ առկա է եղել ձվարանների վաղաժամ անբավարարություն:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային գիտահետազոտական կենտրոնի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ վիրահատական միջամտությունն իրականացվել է ճապոնական մեթոդի համաձայն, որը կիրառության մեջ է դրվել 2010 թվականից և փորձարկվել է աշխարհի 5 երկրում՝ Իսպանիա, Լեհաստան, Չինաստան, մեքսիկա, Ճապոնիա:

Նման վիրահատական միջամտությունը թույլ է տալիս 40-45 տարեկան կանանց, որոնց մոտ ձվարանների վաղաժամ անբավարարություն է սկսվում, ունենալ սեփական երեխաներ:

Scroll Up