Սիրիայի խաղաղ կյանքի վերականգնման գործում Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի

«Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման գործում»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, նա շնորհակալություն է հայտնել այդ աջակցության համար Հայաստանի  ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին։ Նրանց հանդիպումը կայացել է Մոսկվայում։

Ռուսաստանի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում։

Scroll Up