Թուրքիան իրականացրել է Հայոց ցեղասպանությունը՝ Իսրայելի վարչապետի որդին՝ Էրդողանին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր  Նեթանյահուն, արձագանքել է հոր թվիթերյան գրառմանը, որտեղ Իսրայելի վարչապետը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին համարում է «բռնապետ»:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Rusarminfo.ru-ին, նշում է, որ Յաիր Նեթանյահուն իր թվիթերյան էջում գրել է. «Ես նրան (Էրդողանին-խմբ.) ուզում եմ նաև հիշեցնել բոլոր այն ցեղասպանությունների մասին, որոնք Թուրքիան իրականացրել է հայերի, հրեաների և ասորիների նկատմամբ: Այդ պետությունը փոքր Ասիայում քրիստոնյաների էթնիկ զտում է իրականացրել»:

Վերջինս հավելել է նաև, որ ներկայիս Ստամբուլի պատմական անունը Կոստանդնուպոլիս է, որը եղել է Բյուզանդիայի մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնյաների կենտրոնն ավելի քան 1000 տարի մինչ «թուրքերի զավթումը»:

Scroll Up