Հայագետ, ռուս գրող Կիմ Բակշիի աճյունի մի մասը կտեղափոխվի Հայաստան

Մոսկվայի Կոսմայի և Դամիանի ուղղափառ տաճարում կայացել է ազգությամբ բաշկիր հայտնի ռուս գրող և կինոդրամատուրգ, հրապարակախոս, հայագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի վերջին հրաժեշտի արարողութունը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով  Rusarminfo-ին, հայտնում է, որ հայտնի մշակութային գործչի մարմինը կդիակիզվի, իսկ աճյունի մի մասը կհուղարկավորվի Հայաստանում:

Հիշեցնենք, որ ճանաչված գրող Կիմ Բակշին կյանքից հեռացել է մարտի 5-ին՝ 88 տարեկան հասակում:

Scroll Up