Մուսա լեռան դիմադրությունը “The Bible in the World”-ի էջերում

804 թ. Անգլիայում հիմնված քրիստոնեական հրատարակչական կազմակերպություն եղող B.F.B.S.-ը “The Bible in the World” վերնագրով իր բյուլետենում տեղեկություններ էր ներկայացնում թե համայն աշխարհով մեկ իր ներկայացուցիչների գործունեության և թե տվյալ երկրներում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Բյուլետենի` 1916 թ. հունվարին հրատարակված համարում տեղ գտած լուրում ներկայացված է Մուսա լեռան շուրջ 5 հազար հայ բնակիչների դրաման: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, պոլսահայ Hyetert կայքէջում գրում է Բուղրա Փոյրազը:

Հրապարակման հեղինակը նշում է, որ այդ աղբյուրի համաձայն` Անթաքիայի նահանգապետը տվյալ շրջանի 6 հայկական գյուղերի բնակիչներին հրամայել է տեղահանությանը նախապատրաստվել յոթ օրվա ընթացքում, սակայն տեղի հայերը քաջ գիտակցելով, թե իրականում ինչ նպատակ ուներ այդ աքսորը, որոշում են դիմադրել: Նրանք այդ նպատակով զինված բարձրանում են Մուսա լեռ: Մուսալեռցի հայերը 6 շաբաթ զինված դիմադրություն են ցուցաբերում: Այդ ընթացքում Անթաքիան գտնվում էր թուրք զինվորների և զինված հրոսակախմբերի հսկողության տակ: Ի վերջո հորիզոնում երևում են ֆրանսիական ռազմանավերը, որոնք շուրջ 1000 հայ տղամարդու և 3000 կնոջ ու երեխայի 1915 թ. սեպտեմբերի 14-ին հասցնում են Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստ:

Ոչ մի իր չունեցող հայ գաղթականները Եգիպտոսի իշխանությունների կողմից վերաբնակեցվում են 500 վրանից բաղկացած մի ճամբարում: B.F.B.S. կազմակերպության` Եգիպտոսում գտնվող մասնաճյուղի աշխատակիցներն աջակցում են այդ հայերին և նաև անվճար կերպով Սուրբ գրքեր բաժանում նրանց: Կազմակերպության ներկայացուցիչները տեղի հայկական եկեղեցում օգտագործելու նպատակով Ավետարան են տրամադրում հայ քահանային, որի լուսանկարը կցված է հրապարակմանը:

Scroll Up