Մաստրիխտում տեղի կունենա հայ երիտասարդական միության հավաք-ժողովը

Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքը մարտի 10-ին կազմակերպում է հայ երիտասարդական միության հավաք-ժողով, որի ընթացքում քննարկվելու են հայ երիտասարդներին՝ համայնքի կյանքին և առօրյային ներգրավվելուն առնչվող հարցեր։

«Անի» հայ համայնքի վարչությունից տեղեկացնում են, որ այսօրվա և վաղվա արժեքների կրողները հանդիսանում են երիտասարդները, ուստի նրանց ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է՝ հայապահպանության և հայկական ավանդույթների տարածման գործընթացում։  Ակնկալվում է բոլորի ներկայությունը՝ զարկ տալու և խթանելու  օտար հողում հայեցի արժեքների պահպանմանը։

Scroll Up