Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Մարտի 1-ին Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սբ. Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ, որին, Իրաքում ՀՀ դեսպանության հրավերով, մասնակցում էին Իրաքում օտարերկրյա մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ և իրաքցի պաշտոնյաներ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնոմ են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Սբ. պատարագին հաջորդեց պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, կարևորելով կրոնական և ազգային փոքրամասնությունների դերը իրաքյան հասարակության կյանքում, մասնակիցներին ներկայացրեց համայնքի վիճակը և առկա խնդիրները։

Դեսպան Հրաչյա Փոլադյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ։

Scroll Up