Մյունխենի «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնում նշվել են Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոները

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, Մյունխենի հայ-գերմանական «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնում փետրվարի 14-ին կայացավ «Երեք տոնը՝ մեկտեղ» խորագրով երեկո՝ նվիրված Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոներին:

Միջոցառմանը ներկա էին համայնքի ներկայացուցիչներ, երիտասարդներ, դեռահասներ ու փոքրիկներ։ Փոքրիկները՝ մեծերի օգնությամբ, հայկական երաժշտության և զրույցների ներքո պատրաստել են փոխինդ, իսկ երիտասարդները՝ աղիբլիթ։ Պատմաբան Հակոբ Ջորոյանի հետ տեղի է ունեցել հետաքրքիր պատմական զրույց, ապա հարց ու պատասխան Սուրբ Սարգսի և Տեառնընդառաջի մասին։

Հավելենք, որ Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնը բացվել է 2018 թվականի մարտի 8-ին, որի նպատակը Մյունխենում ապրող հայերի, հատկապես՝ երիտասարդների համար հայապահպանության, ազգային նկարագրի և ավանդույթների պահպանման, հայեցի կրթության և գեղագիտական դաստիարակության կազմակերպումն ապահովելն է:

 

 

Scroll Up