Միհրան Ագբաբյանի մահը հսկայական կորուստ է. Ամերիկայի հայկական համագումար

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սգում է խորհրդի նախկին համանախագահ և Համագումարի երկարամյա անդամ դոկտոր Միհրան Ագբաբյանի կորուստը, ով ունեցել է կենսական կարևոր դեր 90-ականների շրջադարձային տարիներին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո և ԱՄՆ-Հայաստան ամուր հարաբերությունների զարգացման հարցերում:

«Դոկտոր Միհրան Ագբաբյանի ոգին, բնավորությունը և հիանալի հումորի զգացումը ներշնչում էր բոլոր նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել նրան: Նրա առատաձեռնությունը, նվիրվածությունը և հավատարմությունը Հայկական համագումարին և հայկական ժառանգության պահպանմանը սահմաններ չէր ճանաչում: Նա մարդասեր էր, ում ներդրումները այնքան շատ մարդկանց օգնեցին: Դոկտոր Ագբաբյանը թանկ էր բոլորի համար՝ գնահատված և հարգված բոլորի կողմից: Ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ Համագումարը մեծապես շահեցին նրա շահագրգռվածությունից և առատաձեռնությունից, և մենք խորապես շնորհակալ ենք: Նրա մահը հսկայական կորուստ է».- հայտարարեցին Համագումարիհամանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Կրիկորյանը և Համագումարինախագահ Քարոլին Մուգարը:

«Միշտ հաճելի էր լսել իր գաղափարները և համապարփակ մտքերը: Ես շատ էի սիրում  աշխատել նրա հետ».- ավելացրեց Մուգարը:

Դոկտոր Ագբաբյանը և նրա կինը՝ Էլիզաբեթը, Համագումարի անդամներ են եղել վերջինիս ձևավորման տարիներից ի վեր: Դոկտոր Ագբաբյանը մասնակցեց Էրլի Հաուս (Airlie House) կոնֆերանսին, որը հիմնեց Համագումարը՝ 1972 թ.-ին: Նա Համագումարի համանախագահ էր 1982-1983 թթ.-ին, ծառայեց տնօրենների խորհրդում՝ 1979-1986 թթ.-ին, և գործադիր կոմիտեի անդամ էր՝ 1980թ.-ին: Տիկին Էլիզաբեթ Ագբաբյանը ծառայեց Համագումարի տնօրենների խորհրդում՝ 1992-1999թթ.-ին: Ի հավելումն, համայնքի երկարամյա առաջնորդներ դոկտոր և տիկին Ագբաբյանները Լոս Անջելեսում հյուրընկալեցին բազմաթիվ հատուկ միջոցառումներ, որոնք ներդրում ունեցան Համագումարի անդամակցության ընդլայնմանը և աջակցությանը հարավային Կալիֆորնիայում: 

Նրանց որդիներ Բրայանը և Մայքլը մասնակցեցին Համագումարի Թերջենյան-Թոնաս փորձնակների ծրագրին Վաշինգտոնում՝ 1981 և 1990թթ.-ին համապատասխանաբար: Մայքլը Համագումարի հիմնական խոսնակն էր՝ 2017թ.-ին Նյուպորտ Բիչ Գեյլա (Newport Beach Gala) միջոցառմանը, որը կազմակերպված էր ի պատիվ փորձնակների ամառային ծրագրի 40-րդ տարեդարձին: Վալինա Ագբաբյանը՝ Բրայանի կինը, ներկայումս ծառայում է որպես Համագումարի նահանգային նախագահ և հիմնված է Սան Ֆրանսիսկոյում (Կալիֆորնիա):

Դոկտոր և տիկին Ագբաբյանները կենսական կարևոր դեր են ունեցել Հայաստանում ամերիկյան համալսարանի (AUA / ՀԱՀ) հիմնադրման հարցում. ինչը ստեղծվեց արևմտյան ուսումնական չափանիշների համապատասխան և աննախադեպ էր Հայաստանում,  ուսումնական հաստատությունը ներկայում համարվում է երկրում լավագույններից մեկը: Ագբաբյան ընտանիքը աջակցում է նաև շատ նորարարական նախաձեռնությունների Կալիֆորնիայում, ներառյալ՝ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը, և երկար ժամանակ Հայ ավետարանչական եկեղեցում ծառայել են որպես առաջնորդ:

Դոկտոր Ագբաբյանը ՀԱՀ-ի համահիմնադիր և վաստակավոր նախագահ էր, ինչպես նաև Հարավային Կալիֆորնիա համալսարանի (USC) ճարտարագիտության վաստակավոր դասախոս. 20 տարի նա ղեկավարել է «Ագբաբյան գործընկերներ»ճարտարագիտական խորհդատվական ընկերությունը, նախքան Հարավային Կալիֆորնիա համալսարանին միանալը որպես Քաղաքացիական եւ բնապահպանական ճարտարագիտական ամբիոնի վարիչ: Նա ստացել է գիտության ոլորտում իր մագիստրոսկան կոչումը ճարտարագիտության բնագավառում, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտից` 1948թ.-ին, իսկ ճարտարագիտության ոլորտում իր դոկտորական կոչումը՝ Բրկլիում Կալիֆորնիա համալսարանում՝ 1951թ.-ին: Դոկտոր Ագբաբյանը ԱՄՆ Ճարտարագիտության ազգային ակադեմիայի և Հայաստանի գիտության ազգային ակադեմիայի ընտրված անդամ էր:

Դոկտոր Ագբաբյանը Էլիս Այլնդ պատվո մեդալակիր է. ստացել է Սահակ-Մեսրոպ շքանշան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, ստացել է Սուրբ Մեսրոպ շքանշան Նորին Մեծություն Կաթողիկոսություն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա-ի կողմից, Սուրբ Վարդան շքանշան Հայ Կաթողիկե եկեղեցու Նորին Մեծություն Ջոն Պիտեր XVIII-ի կողմից: 2001թ.-ին նա ստացավ Մովսես Խորենացի շքանշանը, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, կրթության ոլորտում զարգացման իր ներդրումների համար: 2017թ.-ին Էլիզաբեթ Ագբաբյանին նույնպես շնորհվեց Մովսես Խորենացի շքանշանը:

Scroll Up