Աթենքաբնակ հայերի օգնությունը Գյումրիի որբերին

Փետրվարի 13-ին Գյումրիի հաշմանդամ որբերի տուն ուղարկվեց աթենքաբնակ հայերի ջանքերով ապահովված օժանդակության առաջին ծանրոցը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Աթենքի «Հայաստան» լրատու ցանցից, օժանդակությունը կազմակերպել է Աթենքի E.R.A. միությունը, որին անվերապահորեն զորակցել է  «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը։

Այս առիթով կազմակերպիչները իրենց սրտաբուխ շնաորհակալությունն են հայտնում աթենքահայությանը, ՀՀ ավիաուղիների Աթենքի պատասխանատուներին, Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակին և հատկապես Գյումրիի «Հաշմանդամ որբերի տուն» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներին։

Օժանդակությունները շարունակվելու են։

Scroll Up