Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է ընդունելություն

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից մինչև 10 տարեկան աշակերտների ընդունելություն:

Ընդունելությունը կատարվում է հետևյալ քայլերով.

1) ընդունելության ձևի լրացում,

2) ընդունելության փաստաթղթերի ներկայացում,

3) փաստաթղթերի ստուգում,

4) գրավոր թեստ` հիմնական գիտելիքների և հոգեբանության վերաբերյալ,

5) հարցազրույց:

Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

  • Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),
  • Ծնողների / խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված),
  • Մկրտության վկայական,
  • Առաջադիմության թերթիկ և տեղեկանք նախորդ դպրոցից,
  • Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ
  • Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),
  • Միջնորդագիր հոգևոր հովվի կողմից,
  • Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից:

Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2019 թ. փետրվարի 10-ից, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:
Տեղեկությունների համար
1. զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով,
2. գրել՝ mayratorqdk@gmail.com էլ.հասցեին:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.armeniancollege.edu.in կայքէջը և https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy  ֆեյսբուքյան էջը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ 

      

Scroll Up