Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել դատապարտել Լոս Անջելեսի հայկական վարժարանների նկատմամբ ատելության դրսևորումը

Ամերիկայի հայկական համագումարը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Լոս Անջելեսի երկու հայկական դպրոցի՝ «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի նկատմամբ ատելության դրսևորման հանցագործությունը:

«Կոչ ենք անում արագ հետաքննություն անցկացնել և պատժել չարագործներին: Մենք գնահատում ենք Կոնգրեսի անդամների աջակցությունը, որոնք կանգնել են հայ համայնքի կողքին», – ասվում է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ:

Scroll Up