Հայոց լեզու ուսուցանող առցանց դասագրքեր

Կրասնոդարի «Արմատ» լրացուցիչ կրթության հայկական դպրոցը իր հիմնադրման օրից դարձել է ուսումնական մեթոդների, նյութերի, ծրագրերի և դասագրքերի ստեղծման հետաքրքիր օջախ տարածաշրջանում։ Այստեղ ծնունդ են առել ռուսերենի հիմքի վրա հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության ուսուցման նախ ինքնատիպ ծրագրեր և մեթոդական ցուցումներ, ապա և դասագրքեր ու աշխատանքային տետրեր, որոնք արդեն բավականին տարածում են գտել ռուսախոս միջավայրում։

«Զանգակ» հրատարակչության տպագրած «Փոքր Մհեր» և «Մեծ Մհեր» դասագրքերը սովորողին գրավում են իրենց մատչելի և գրավիչ մեթոդներով, բացատրվող գործնական քերականության տրամաբանական հետևողականությամբ, ընտրված ուսուցողական նյութերի հաճելիությամբ։ Արդեն 7-8 տարի է, ինչ Երազիկ Հարությունյանի հեղինակած գրքերը դարձել են ոչ միայն կիրակնօրյա հայկական դպրոցների և լրացուցիչ կրթության հայոց լեզվի ուսուցիչների ու աշակերտների ուղեկիցը, այլև լայն տարածում են գտել Ռուսաստանի հայ բնակչության շրջանում։

Օրապահանջ էր վերոհիշյալ ուսումնական ձեռնարկների առցանց տարբերակների մշակումը, ինչը և արհեստավարժորեն արեց «Զանգակ» հրատարակչությունը։ Այժմ յուրաքանչյուր հետաքրքրվող կարող է իր համակարգչում կամ հեռախոսում ունենալ համապատասխան հղումը և պարբերաբար ընկղմվել մայրենի լեզվի հմայիչ աշխարհ։

http://zangak.am/mix/swf/Poqr-Mher/mobile/index.html#p=3

http://zangak.am/mix/swf/Mets-Mher-1/mobile/index.html

 

Scroll Up