Պետերբուրգի հայկական մարգարիտը

ТАСС ռուսաստանյան տեղեկատվական գործակալությունը պատմել է Սանկտ Պետերբուրգի Նևայի պողոտայի տաճարների մասին. 2018 թվականին պողոտան տոնել է հիմնադրման 300-ամյակը:

Թվարկված պատմամշակութային վայրերի թվում է նաև Հայ Առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցին, որը կառուցվել է 1772 թվականին:

Զբոսաշրջիկները, ինչպես նաև քաղաքի բնակիչները, տաճարն անվանում են «Սանկտ Պետերբուրգի կապույտ մարգարիտ»: Եկեղեցին և քրիստոնեական հավատքը մեծ նշանակություն ունեն համայնքի կյանքում: Հայերը որ երկրում էլ հաստատվում են, առաջին հերթին կառուցում են եկեղեցի, որի շուրջ և հիմնում են իրենց մշակութային և ազգային կյանքը: Այդպես է եղել նաև այս քաղաքում»,- պատմել է Սանկ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պողոս աբեղա Վարդանյանը:

Եկեղեցու վերակառուցման հիմնական միջոցները 18-րդ դարում տրամադրել է Ռուսական կայսրության հայկական համայնքի ղեկավար կոմս Իվան Լազարևը, իսկ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին պետերբուրգյան համայնքին է նվիրել իր կտավներից մեկը:

Նշվում է նաև, որ Հայրենական պատերազմի ժամանակ տաճարը որպես շտաբ է ծառայել հակաօդային և հակաքիմիական պաշտպանության ուժերի համար: Եկեղեցական արարողությունները տաճարում վերսկսվել են 1995 թվականին, իսկ 2000 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդը՝ ներկայությամբ Համայն Ռուսիո երջանկահիշատակ պատրիարք Ալեքսեյ 2-րդ-ի, օծել է տաճարն ամբողջությամբ:

Scroll Up