Երուսաղեմի նորընտիր քաղաքապետն այցելել է Հայոց պատրիարքարան

Երուսաղեմի նորընտիր քաղաքապետ Մոշե Լիոնն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, հանդիպման ընթացքում Պատրիարք սրբազանը շնորհավորել է Մոշե Լիոնին քաղաքապետ ընտրվելու առթիվ և հաջողություն մաղթել նրան, իսկ նորընտիր քաղաքապետն իր հերթին Պատրիարք սրբազանին շնորհավորել է Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին և հայկական համայնքին հուզող հարցեր:

Scroll Up