Ռոստովի մարզում «հայկական» զբոսայգի կկառուցվի

ՌԴ Ռոստովի մարզի Եգորլիկի շրջանի Շահումյանովսկի ավանի կենտրոնում կբացվի մեծ զբոսայգի:

Զբոսայգու կառուցման համար հատկացվել է 4 հեկտար տարածք:  Քանի որ ավանի բնակչության մեծամասնությունը հայեր են, հանգստի գոտին նախագծվել է՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ազգային և մշակութային առանձնահատկությունները:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Privet-Rostov»-ին, հայտնում է, որ այգու կենտրոնական ճեմուղին տանելու է դեպի հայկական եկեղեցի: Տարածքում տեղադրվելու է նաև նաև հայկական «հավերժության» նշանով շատրվան: Հայկական ազգային զարդանախշերը կօգտագործվեն նաև տարածքի սալիկապատման ժամանակ: Գարնանը այգում կտնկվեն ծառեր:

Նշվում է, որ կառուցման առաջին փուլը կավարտվի 2019 թվականի վերջին:

Scroll Up