ՀՅԴ-ն ընդհանուր ժողով կգումարի և Բյուրոյի նոր կազմ կընտրի

Արցախում հունվարի 16-24-ը տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից, Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

Ընդհանուր ժողովը կքննարկի ՀՅԴ նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:

Scroll Up