Կալիֆոռնիայում մեկնարկում է Հայոց ցեղասպանության պատմության ուսուցման ծրագիրը

Ցեղասպանության ուսուցման կրթական ծրագիրը (Genocide Education Project) կազմել է Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման մեթոդիկայի երկամյա նախագիծ՝ Կալիֆոռնիայի կրթության դեպարտամենտին ներկայացնելու համար:

 Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» թերթը:
 Ծրագրի ներկայացուցիչները 2019թ. հունիսին ուսուցիչների համար կանցկացնեն երկու սեմինար: Բացի այդ, ծրագիրը սկսել է համագործակցել «Շոա» հիմնադրամի ինստիտուտի հետ, եւ երկու կազմակերպություններն արդեն անցյալ տարվա դեկտեմբերին անցկացրել են իրենց առաջին հանդիպումը:
Հոդվածում նաեւ նշվում է, որ Տեխասի կրթական ​​խորհուրդը թարմացրել է կրթական չափորոշիչները, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ներառի որպես ցեղասպանությունների օրինակ, որոնք պետք է սովորեն տարբերել մասնակիցները:
Scroll Up