Սիրիահայերին մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվության հավաքագրում

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (“Increased Resilience of Syrian Armenians and Host Population” (IRIS) Programme) ծրագրի շրջանակներում «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՍՀՀԿ ՀԿ) կատարելու է ինֆո հաբ գործառույթ, որի շրջանակներում հավաքագրվելու է պետական և ոչ պետական բոլոր կառույցների՝ սիրիահայերին մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը:

Ձեզ հուզող հարցի պատասխանը կարող եք ստանալ՝ այցելելով կամ զանգահարելով ՍՀՀԿ ՀԿ գրասենյակ, ինչպես նաև այցելելով Սփյուռքի նախարարության կայք-էջի «Սիրիահայերի անկյուն» բաժին: Կից տեղադրում ենք հղումը՝ http://www.mindiaspora.am/am/siriahayeri_ankyun:

Ծրագիրն իրականացվելու է Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ), Հայկական կարիտասի, ՓՄՁ ասոցիացիայի և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի հետ համագործակցությամբ:

Scroll Up