«Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպման ժամանակ Արցախի դրոշով երկրպագուն ներխուժել է մարզադաշտ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Արսենալ»-ը Լոնդոնում հաղթեց ադրբեջանական «Ղարաբաղ»-ին:

E խմբում ընդգրկված «զինագործները» տուրի վերջին խաղում մրցեցին «Ղարաբաղի» հետ և գերազանցեցին 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը՝ 16-րդ րոպեին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների շարքում էր և այդպես էլ չխաղաց:

«Արսենալ»-ը խմբում գրավեց առաջին տեղը:

Խաղի ընթացող մարզադաշտ է վազել մի երկրպագու՝ Արցախի դրոշով և Մոնթե Մելքոնյանի նկարով շապիկով: Անվտանգության աշխատակիցները հեռացրել են երկրպագուին: Այս մասին հաղորդում է «Երկիր մեդիան»:

Scroll Up