«Ալեպպո Քուիզին» կենտրոնը սիրիահայ կանանց համար աշխատատեղեր կստեղծի

Նոյեմբերի 29-ին, ժամը` 16։00-ին, տեղի կունենա «Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը (հասցե Կողբացի 83, 2/1):

 «Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնը, որն ավելի քան 200000 ԱՄՆ դոլարի ներդրումներ է ներգրավել, հիմնադրվում է Տեխասի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի (ԱՄՆ), Ճապոնիայի կառավարության` հանձին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, Գերմանիայի կառավարության՝ հանձին Գերմանիայի Միջազգային Համագործակցություն ընկերության, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության՝ հանձին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում:

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնը նպատակ ունի ստեղծել աշխատատեղեր սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կանանց համար ու նպաստել նրանց տնտեսական ու սոցիալական ինտեգրմանը Հայաստանում։

Կենտրոնի գործունեությունից գոյացած շահույթը ծառայելու է խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն և սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

Scroll Up