Հրատարակչություններին ուղղված սփյուռքի նախարարության հայտարարությունը

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2019 թվականին իրականացնելու է Սփյուռքում գործող հայկական դպրոցներին, կրթական հաստատություններին, մանկապարտեզներին, հայոց լեզվի ուսուցման խմբակներին, դասարաններին և այլ հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման պետական ծրագիր:

Նշված ծրագրի կատարման համար առաջարկում ենք ՀՀ տարածքում գործող բոլոր հրատարակչություններին մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը ՀՀ սփյուռքի նախարարություն ներկայացնել իրենց կողմից հրատարակված ուսումնական և այլ ուսումնաօժանդակ նյութերի վերաբերյալ տեղեկատվություն հետևյալ բացվածքով`

  1. ցանկը,
  2. տեխնիկական բնութագիրը
  3. տպաքանակը
  4. միավորի արժեքը, ինչպես նաև վաճառքի պայմանները,

Նշված տեղեկատվության հիման վրա դասագրքերի և օժանդակ նյութերի ձեռքբերումը, իրականացվելու է սփյուռքի կրթական հաստատությունների կողմից ներկայացվող պահանջարկի հիման վրա:

Խնդրում ենք պահանջվող տեղեկատվությունը  ուղարկել books.diaspora@gmail.com, էլ. հասցեով:

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Համահայկական ծրագրերի վարչություն՝ +347 10 58-56-01 (8-07) կամ +374 60 500-830 հեռախոսահամարներով կամ այցելել Վազգեն Սարգսյան 3:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Scroll Up