Հռիփսիմե Մաթևոսյանն ընդգրկվել է Forbes-ի երիտասարդ նորարարների ցուցակում

Հեղինակավոր Forbes ամսագիրն առանձնացրել է 2019-ին ռոբոտաշինության, ավտոմատացման, 3D տպման, թռչող նկարահանող սարքերի և ինքնակառավարվող փոխադրամիջոցների արտադրության ոլորտում 30-ից ցածր տարիք ունեցող լավագույն 30 նորարար ձեռներեցներին:

«30-under-30» ցանկում ընդգրկվել է նաև Նյու Յորքում բնակվող հայուհի Հռիփսիմե Մաթևոսյանը:

27-ամյա Հռիփսիմե Մաթևոսյանը մաթեմատիկոս է, ինժեներ, օդատիեզերական ոլորտի երիտասարդ փորձագետ և հանդիսանում է Swiftera ընկերության համահիմնադիրըԼ

Swiftera-ն զբաղվում է տեսանկարահանումներով, որոնք իրականացվում են ավելի մեծ բարձրության վրա, քան կարող են թռչեն դրոնները, սակայն ավելի ցածր բարձրությունից, քան նկարահանում են արբանյակները: Այս տեսանկարահանումների միջոցով ստացված տվյալները հետագայում վաճառվում են ճարտարապետներին, քաղաքային իշխանություններին և այլ պատվիրատուներին:

Scroll Up