Գևորգ Վերմիշյանը հաստատվել է «Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրենի պաշտոնում

Նոյեմբերի 13-ին կայացած Ռուսաստանի «Մեգաֆոն» բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում բաժնետերերը Գևորգ Վերմիշյանին հաստատել են օպերատորի գլխավոր տնօրենի պաշտոնում: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Ռուսաստանի «Մեգաֆոն» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 10-ին կայացաշծ նիստում բաժնետերերին առաջարկել էր ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանին նշանակել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում: Պատճառն այն էր, որ «Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Սոլդատենկովը որոշում էր ընդունել ընկերությունը թողնել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, որը լրանում է 2019 թվականի սկզբին:

Գևորգ Վերմիշյանը ընկերության գործադիր տնօրեն էր նշանակվել 2017 թվականին:

Scroll Up