Լևոն Արոնյանն այցելել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Նոյեմբերի 12-ին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Մովսես աբեղա Սարգսյանի հրավերով հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը, որն այս օրերին մասնակցում է Կալկաթայում ընթացող Tata Steel Chess արագ շախմատի մրցաշարին, այցելել է ճեմարան և հանդիպել աշակերտների հետ։

Երեխաները մեծ խանդավառությամբ են դիմավորել գրոսմայստերին, նրան են ուղղել իրենց հուզող և հետաքրքրող հարցերն ու ստացել սպառիչ պատասխաններ։

Ճեմարանում շրջելուց հետո Արոնյանը նշել է, որ թեև գիտեր՝ Կալկաթայում կա հայկական ճեմարան, բայց երբեք չէր մտածել, որ ամեն ինչ այսքան բարեկարգ է ու կանոնակարգված, որ ցանկացած պայման ստեղծված է երեխաների բարեկեցության համար։

Scroll Up