Ընտրվել է Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարության Հասարակական խորհրդի նոր կազմը

2018 թվականի նոյեմբերի 6-ին Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության ներքո Ուկրաինայի բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների հասարակական միությունների ներկայացուցիչների Խորհրդի առաջին նիստը: Խորհուրդը խորհրդատվական մարմին է, որը ստեղծվում է բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների սահմանադրական իրավունքի իրականացման արդյունավետ կազմակերպչական և իրավական պայմաններ ստեղծի մայրենի և պետական լեզվով սովորելու, մասնակցելու պետական գործերի կառավարմանը, ապահովում է նախարարության գործունեության հրապարակայնությունը, հաշվի է առնում հասարակական կարծիքը որոշումների պատրաստման և իրականացման գործում:

Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարության ներքո Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների և տեղաբնիկ ժողովուրդների հասարակական միությունների ներկայացուցիչների նոր Խորհրդի անդամներ ընտրվեցին հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ `«Ուկրաինայի ազգային ընկերակցությունների Խորհուրդ» և «Ուկրաինայի հայերի ազգային Կոնգրես» համաուկրաինական հասարակական կազմակերպությանների փոխնախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հասարակական Խորհրդի նախագահի տեղակալ Երվանդ Դանիելյանը և «Համաշխարհային հայկական սփյուռք» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ռուզաննա Մարտիրոսյանը:

Թարգմանություն՝ «Ուկրաինայի ազգային ընկերակցությունների խորհուրդ» կայքից:
http://www.kievao.com.ua

Scroll Up