Սիրիահայ երաժիշտ Սարգիս Ադամյանի նոր ստեղծագործությունը՝ նվիրված Երևանին. տեսանյութ

Սիրիահայ երաժիշտ, երգահան Սարգիս Ադամյանը, որն արդեն 6 տարի է՝ ապրում է Հայաստանում, Երևանի 2800-ամյակին նվիրված նոր ստեղծագործություն է հեղինակել: Երգչուհի Լիլիթ Եղիազարյանի, որը և կատարում է երգը, խոսքերով գրված ստեղծագործությունը կոչվում է «Երևան»: Նկարահանվել է նաև տեսահոլովակ, որի ռեժիսորը Սուրեն Եղիազարյանն է:

«Երևանն ինձ համար գունավոր, գեղեցիկ քաղաք է: Միշտ մեր սիրելի մայրաքաղաքի մասին երգ գրելու ցանկություն եմ ունեցել: Երբ Լիլիթն ինձ ցույց տվեց իր հեղինակած խոսքերը և առաջարկեց երաժշտություն գրել, ես սիրով համաձայնեցի: Մեր համագործակցության արդյունքում ծնվեց «Երևան» երգը»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց Սարգիս Ադամյանը և հավելեց, -արդեն 6 տարի է՝ Երևանում եմ ապրում, բայց ամեն առավոտ, երբ արթնանում եմ, կարծես առաջին անգամ եմ Երևանը տեսնում: Ամեն օր իմ սիրելի մայրաքաղաքն ինձ ներկայանում է նոր շնչով, նոր հոգով, ավելի երիտասարդացած»:


Scroll Up