Կիևում հարգել են Շառլ Ազնավուրի հիշատակը

Ուկրաինայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ,  հոկտեմբերի 1-ին Շառլ Ազնավուրի հիշատակին ծաղիկներ են դրվել և մոմավառություն անցկացրել:

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, միջոցառումը կայացել է Ուկրաինայի հայերի միության, Կիևի հայ համայնքի և  Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի նախաձեռնությամբ: Մեծ շանսոնյեի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են եկել Կիևի բնակիչները և հայ համայնքի ներկայացուցիչները:

Ուկրաինայի հայերի միությունը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Ուկրաինայի հայերի միությունը, նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, խորին ցավակցություն է հայտնում մաեստրոյի հարազատներին և մտերիմներին: Սա անդառնալի կորուստ է ո´չ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար: Նա իրավամբ հանդիսանում էր հայ սփյուռքի ամենապայծառ ներկայացուցիչներից մեկը, որի զարգացման մեջ ներդրումը դժվար է գերագնահատել»:

Scroll Up