Ռուսաստանաբնակ գործարարներն այցելեցին սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը և նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանն ընդունեցին  ռուսաստանյան ճանաչված TWIGA ընկերության նախագահ Ալեքսանդր Օհանջանյանին և իրավաբանա-ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Օհանջանյանին:

Հանդիպման ընթացքում հյուրերը խոսեցին իրենց գործունեության մասին, պատրաստակամություն հայտնեցին հնարավորությունների սահմանում օգտակար լինել Հայաստանին: Մասնավորապես, նրանք նպատակ ունեն աշխարհում ճանաչելի դարձնել հայկական բրենդը:

Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը կարևորեց Հայաստանին օգտակար լինելու հայր և որդի Օհանջանյանների ջանքները:

Նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը ներկայացրեց սփյուռքի նախարարության ծրագրերը, մասնավորապես՝ «ներՈւժ»-ը, որը նպատակ ունի խթանել, որպեսզի սփյուռքահայ երիտասարդներն իրենց նորարարական բիզնես-ծրագրերն իրականացնեն Հայաստանում:

Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց գործընկերության շրջանակներում համատեղ ծրագրեր իրականացնել, որոնք կնպաստեն Հայաստանում ներդրումների աճին և հնարավորության կտան գովազդել մեր երկրի հնարավորությունները արտերկրում:

Հյուրերը շնորհակալական խոսքեր ասացին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեցին զարգացնել նորաստեղծ գործընկերային հարաբերությունները:

Scroll Up