Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 25-ին Կահիրեի «Պըլըքտանյան» սրահում հանդիպել է Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, հանդիպմանը ներկա էին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Քաղաքական ժողովի ատենապետ Վահե Փլադյանը, Կահիրեի Հայ դատի պատասխանատու Արմեն Մազլումյանը, Կահիրեի Թեմական, քաղաքական ժողովի անդամ Պերճ Հալաջանը և այլք:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստան-Սփյուռք փոխգործակցության առավել գործնական քայլերի մասին, կիսվել իր տեսլականով, լսել է եգիպտահայ հայրենակիցների կարծիքները և պատասխանել վերջիններիս հուզող հարցերին:

Scroll Up