Մխիթար Հայրապետյանը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ այցելել է Առաջնորդարան

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամը սեպտեմբերի 25-ին այցելել են Կահիրեի Հայոց թեմի Առաջնորդարան, որտեղ բարձրաստիճան հյուրերին դիմավորել և բարի գալուստ է մաղթել Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:

Ինչպես փոխանցում է  Հայերն այսօր”, հոգևոր հոր ուղեկցությամբ նախարարները շրջայց են կատարել Առաջնորդարանում, ինչի շնորհիվ առավել մանրամասն տեղեկություններ են ստացել 1860 թվականին կառուցված շինության մասին, ինչպես նաև ծանոթացել են կառույցի ճարտարապետական ոճի առանձնահատկություններին: Այցելության առիթը օրերս կայանալիք Եգիպտոսի հայ համայնքի մեծարման միջոցառումն է, որը նպատակ ունի խթանել երկու պետությունների պատմական կապերի զարգացումը:

  

 

 

Scroll Up