Նոր Զելանդիայում կբացվի հայոց այբուբենը պատկերող հուշակոթող

Հոկտեմբեր 13-ին, ժամը՝ 15:00-ին, Օքլենդ քաղաքի Միտովիտ շրջանի զբոսայգում կկայանա հայկական այբուբենը պատկերող «Բարեկամության կոթող»-ի բացման արարողությունը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Նոր Զելանդիայի հայ համայնքի ղեկավար Նուբար Յաղուբյանը, այս ձեռնարկը կարևոր իրադարձություն է Նոր Զելանդիայի պատմության մեջ: Հայկական տուֆից և Հայաստանում պատրաստված հուշարձանը խորհրդանշելու է Օքլենդի ժողովրդի և վերջին երկու տասնամյակներում քաղաքում բնակություն հաստատած հայերի միջև սերտ փոխհարաբերությունները, ինչպես նաև հայերի երախտագիտությունը՝ Նոր Զելանդիայում նոր կյանքի անգնահատելի հնարավորություն ընձեռելու համար:

Հուշարձանի բացումը կատարելու է Upper Harbour-ի տեղական խորհրդի փոխնախագահ Լիզա Վայթը, ներկայությամբ Upper Harbour տեղական վարչության նախագահ Մարգարիտ Մայրզիnն: Արարողությանը մասնակցելու են նաև ճանաչված հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և Նոր Զելանդիայից, հայկական միության ներկայացուցիչներ:

Scroll Up