Հայաստանն արժանացել է ՆԱՏՕ-ի Հեռավար ուսուցման ֆորումի մրցանակին

ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբն արժանացել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումի առաջին մրցանակին:

ՊՆ-ում նշել են, որ սեպտեմբերի 5-7-ը տեղի ունեցած ֆորումին խումբը՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի եւ ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ, ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման բնագավառում արհեստական բանականության կիրառմամբ նորագույն տեխնոլոգիական նվաճումը։

ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը 2016թ. նույնպես գրավել էր առաջին տեղը:

Scroll Up