Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 10-ին այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վրաստանի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ: Հայտնում է genocide-museum.am կայքը:

Հյուրերին ընդունեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը, փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, վերջինս ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Մամուկա Բախտաձեն շրջայց կատարեց նաև Հիշողության պուրակում, որտեղ եղևնի տնկեց:

Scroll Up