Կկայանա Երվանդ Ազատյանի նոր ժողովածուի շնորհանդեսը

Օրերես լույս կտեսնի սփյուռքահայ հանրահայտ գրականագետ, խմբագիր և հրապարակախոս Երվանդ Ազատյանի նոր ժողովածուն` «Ժամանակի եւ ժամանակակիցներու հետ» խորագրով:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, գրքի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 15:00-ին, Երևանի Թեքեյան կենտրոնի (հասցե՝ Խանջյան, 50) մեծ դահլիճում: Մշակված հատուկ ծրագրի ավարտին տեղի կունենա հյուրասիրություն:

Մուտքն ազատ է:

Scroll Up