Կիևում նշել են Ուկրաինայի հնագույն հայկական եկեղեցիներից մեկի տոնը

Կիևում նշվել է Աստվածածնի ծննդյան տաճարի տոնը, որը նախկինում գոյություն ուներ Պոդոլում: AnalitikaUA.net-ի տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած միջոցառումը նախաձեռնել էր Ուկրաինայի հայ երիտասարդության միությունը:

Տոնակատարությանը մասնակցել են Ուկրաինայի բազմաթիվ շրջաններից հայկական երիտասարդական կազմակերպությունների, Կիևի հայ համայնքի և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի ներկայացուցիչներ:

Ուկրաինայի հայ երիտասարդության միության ներկայացուցիչները, Սրբոց Նահատակաց հայկական մատուռի քահանա Կարապետ Ղարիբյանի հետ այցելել են Պոդոլ, որտեղ հուշաքարի մոտ ծաղիկներ են դրել և աղոթք կարդացել:

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվորեն աշխատում է ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ յուրաքանչյուր պատմական և մշակութային հուշարձան մեզ համար կարևոր է. «Մենք հպարտ ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային և պատմական ժառանգությամբ և կանենք հնարավորը` պատմական, ճարտարապետական և մշակութային ժառանգությունը պահպանելու և տարածելու համար»:

Scroll Up