Մխիթար Հայրապետյանը վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կմեկնի Ֆրանսիա

Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կլինի նաև Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարն այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանի հետ միասին կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախատեսվում է նաև, որ Մխիթար Հայրապետյանը անհատական հանդիպում կունենա համայնքի ակտիվ երիտասարդ գործիչների հետ:

Scroll Up