Բաթումիում անցկացվող տպագիր գրաֆիկայի փառատոնին մասնակցում են հայ նկարիչներ աշխարհի տարբեր երկրներից

Օգոստոսի 22-ին Բաթումիում մեկնարկել է տպագիր գրաֆիկայի «International Print Festival» ամենամյա փառատոնը, որին մասնակցում է «Արտ-Կովկաս» տարածաշրջանային ասոցիացիայի հայաստանյան մասնաճուղը` ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: Ցուցադրությունում ներկայացված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Կանադայի, Իսրայելի և Լիբանանի հայազգի նկարիչների գործեր: Հայկական հավաքածուի շնորհանդեսը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ Աջարիայի ժամանակակից արվեստի կենտրոնում:

Փառատոնի նպատակն է բարձրացնել հետաքրքրությունն արվեստի այս ճյուղի նկատմամբ, իսկ միջոցառման շրջանակում անցկացվող վարպետաց դասերը, հանդիպումները, քննարկումները հանդիսատեսին հնարավորություն կտան ավելի լավ ու ամբողջական պատկերացում կազմելու կերպարվեստի այս ճյուղի համաշխարհային տենդենցների և ներկայիս վիճակի մասին:

Փառատոնի փակումը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերին` Թբիլիսիում:

Scroll Up