Ստամբուլում հայերը նշել են Մուսալեռան հերոսամարտի տոնը

Ստամբուլի հարակից հայաբնակ Գնալը կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում սեպտեմբերի 1-ին հայերը նշել են Մուսալեռան հերոսամարտի տոնը։ Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ, ներկաները եկեղեցու բակում եփել են Մուսալեռան հերոսամարտի խորհրդանիշերից համարվող ավանդական հարիսան և մինչեւ ուշ գիշեր պարել ու երգել ։

Scroll Up