Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին, հայտնել է, որ առաջիկայում կայցելի Ռուսաստան։

«Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ես համոզված եմ, որ մենք մեր հարաբերությունների օարկարգի բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկենք և լուծումներ կտանք բազմաթիվ հարցերի»,-նշել է վարչապետը և հավելել, -իհարկե, չեմ ուզում պնդել, թե բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, կվերջացնենք, բայց ես վստահաբար ասում եմ, որ մեր բնականոն համագործակցությունը շարունակվում է, և համոզված եմ նաև, որ բնական կերպով կշարունակվի»։

Scroll Up