Սիրիահայ երեխաների ամառային հանգիստը «Գուգարք» ճամբարում

ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ և «Սեյվ դը չիլդրեն» («Save The Children») կազմակերպության ֆինանսական աջակցությամբ 8-14 տարեկան շուրջ 30 սիրիահայ երեխաներ օգոստոսի 6-17-ն իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Լոռվա ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Վահագնաձորում գտնվող «Գուգարք» ճամբարում:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, ամառային լիարժեք հանգստի բոլոր պայմանները (երկու մասնաշենք՝ լուսավոր ննջասենյակներով, ճաշարան, ընդարձակ խաղահրապարակներ, բացօթյա տաղավարներ, լողավազան) ունեցող ճամբարում սիրիահայ երեխաներն արշավների, խաղերի, երգ ու պարի, տարաբնույթ միջոցառումների օգնությամբ վայելեցին Լոռվա չքնաղ բնությունը և անմոռանալի օրեր անցկացրեցին ճամբարում:

Scroll Up