Երևանում կցուցադրվեն ավստրալահայ գեղանկարիչների և լուսանկարիչների աշխատանքները

Երևանի ժամանակակից  արվեստի թանգարանում (հասցե` Մաշտոցի պողոտա 7) օգոստոսի 21-ին, ժամը` 19:00-ին,  Համազգային հայ կրթական և մշակութային միության  Ավստրալիայի համայնքի արվեստի խորհրդի նախաձեռնությամբ կկայանա «Reflection» (Անդրադարձ) խորագրով ցուցահանդեսի բացումը, որտեղ կներկայացվեն ավստրալահայ 20 գեղանկարիչների և լուսանկարիչների ավելի քան 60 աշխատանք:

Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի Հանրապետության 100, Համազգային հայ կրթական և մշակութային միության 90 և մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Scroll Up