Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար է նշանակվել Սարհատ Պետրոսյանը

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ճարտարապետ Սարհատ Պետրոսյանին նշանակել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար։
Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Սարհատ Պետրոսյանին նշանակել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար»,- ասված էր նախագծում
Scroll Up