Լիբանանի նախագահն աշնանը կժամանի Հայաստան

Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Al-Masdar News-ը՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունը:

Աունը հանդիպումներ կունենա Հայաստանի գործընկերների հետ և կմասնակցի Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։

Սա կլինի Աունի երկրորդ այցը Հայաստան 2016 թվականին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։

Scroll Up